Սադիստ ձիարշավորդին ցմահ զրկել են կենդանի պահելու իրավունքից (լուսանկարներ)


04:29 , 12 դեկտեմբեր, 2016
Բրիտանական Քիդդերմինստեր քաղաքից 22-ամյա Շառլոտա Մաքֆերսոնը իր Տոր անունով նժույգի հետ համացանցում սելֆի էր հրապարակել: Հետաքրքրական է, որ աղջիկը ոչ մի տարօրինակ բան չէր տեսել նրանում, որ իր ձին ավելի շուտ կմախքի է նման: 
110 կիլոգրամանոց աղջկա և հոգնատանջ կենդանու լուսանկարից հետո Շառլոտային ցմահ զրկեցին ձի և այլ ընտանի կենդանիներ պահելու իրավունքից: Կենդանին նախկինում մասնակցել էր ձիարշավներին, իսկ վերջին մի քանի ամիսը նրան գնել էր Շառլոտան: