Ռումինացի լուսանկարիչ Միհայելա Նորոկը երկու տարի առաջ թողել է իր աշխատանքը՝ նոր կյանք սկսելու համար: Իր հետ վերցնելով միայն ուսապարկ և ֆոտոխցիկ՝ նա սկսել է ճանապարհորդել ողջ աշխարհով մեկ՝ տարբեր երկրներում կանանց լուսանկարելով կենցաղային տեսքով: Ահա թե ինչպես է ստացվել նրա ֆոտոնախագիծը, որն անվանել է «Գեղեցկության ատլաս»: Նախագիծն իրականացրել է 37 երկրներում:
Միհայելան ասում է. «Այսօր ես համոզված եմ, որ գեղեցկությունն ամենուր է և ընդհանրապես կապ չունի կոսմետիկայի կամ հագուստի ընտրության հետ: Գեղեցկությունը ինքդ քեզ ներկայացնելն է այնպիսին, ինչպիսին կաս իրականում»: Նրա լուսանկարներից ընդամենը մի քանիսին նայելիս կարող եք հասկանալ, որ այս խոսքերն իրոք ճշմարտացի են: