Barometer.am-ը գրում է.
Կանադայի Հայ դատի հանձնախումբը ոգեկոչել է Ադրբեջանի կողմից Ջուղայի հին հայկական գերեզմանատան ավերման 11-րդ տարելիցը` Կանադայի կառավարությանը կոչ անելով հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության կոթողները համակարգված ոչնչացնելու համար պատասխանատվության կանչել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Horizon Weekly պարբերականը:
2005թ. Ադրբեջանի կառավարությունն սկսեց Ջուղայի գերեզմանատան ու խաչքարերի վերջնական ոչնչացումը: Կործանվեցին 6-17-րդ դարերում ստեղծված 10 000 խաչքարեր:
Խաչքարերը ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես հայ ժողովրդի մշակութային և կրոնական նշանակալի ժառանգություն և ընդգրկել ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում: