Նյուփորթ քաղաքում (Ուելս) զույգը մի քանի հազար դոլար և չորս ամիս է ծախսել գալիք Սուրբծննդյան տոների առթիվ իրենց տունը զարդարելու վրա:
Շեյլա Գիլը և Ջոն Ռեյնոլդսը իրենց տունը պատել են տարատեսակ լամպերով ու ֆիգուրներով:
Նրանք ցանկացողներին թույլ են տալիս երկու ֆունտ ստերլինգի (շուրջ 2,5 դոլար) դիմաց այցելել իրենց բնակարան:
Ստացված եկամուտը զույգը մտադիր է փոխանցել բարեգործական կազմակերպություններին:
Նշվում Է, որ 2015 թվականին Ուելսի այդ բնակիչներն իրենց ատրակցիոնում արդեն վաստակել են 17,5 հազար ֆունտ ստերլինգ (շուրջ 22 հազար դոլար):
Ստույգ գումարը, որը նրանք ծախսել են զարդարանքների վրա, հայտնի չէ:
Նրանց տան դեկորացիան լավագույններից մեկն են ճանաչել Եվրոպայում:
«Անցյալ տարի մարդիկ մեր տունը տեսնելու էին գալիս ամբողջ երկրից, այդ թվում՝ Մանչեսթերից ու Լոնդոնից»,-հիշել է Ջոն Ռեյնոլդսը: