"Ֆորսաժ 8"-ի անոնսն արդեն համացանցում է (տեսանյութ)


18:29 , 10 դեկտեմբեր, 2016

Barometer.am-ը գրում է.

Universal կինոընկերությունը Youtube-ի իր ալիքում ներկայացրել է The Fate of the Furious ("Ֆորսաժ 8") ֆիլմի առաջին անոնսը:

Ֆիլմում նկարահանվել են Ջեյսոն Սթեթհեմը, Վին Դիզելը, Սթոք Սիթվուդը, Ջորդանա Բրյուսթերը, Քուրտ Ռասելը, Շարլիզ Թերոնը, Դուեյն Ջոնսոն եւ Հոլիվուդի այլ աստղեր:

16 վայրկյան տևողությամբ հոլովակից հասկանում ենք, որ այս հանգստյան օրերին Վին Դիզելը կանցկացնի The Fate of the Furious-ի առաջին թրեյլերի հանդիսավոր պրեմիերան: