Քլինթոնը պատմել է կեղծ նորությունների իրական հետևանքների մասին


23:49 , 9 դեկտեմբեր, 2016

Քլինթոնը պատմել է կեղծ նորությունների իրական հետևանքների մասինSlaq.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված իր ելույթում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ուշադրություն դարձնել սոցցանցերի կեղծ նորությունների վրա, գրում է The Washington Post-ը։

«Ներկայումս պարզ է դարձել, որ այսպես կոչված կեղծ լուրերն իրական հետանքներ ունեն շրջապատող աշխարհում։ Խոսքը քաղաքականության մասին չէ։ Ռիսկի տակ են կյանքեր, սովորական մարդկանց կյանքը»,- ասել է նա։

Քլինթոնը տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «վնասակար կեղծ լուրերի համաճարակ ու կեղծ քարոզչություն» սոցցանցերում։

Slaq.am - Լրատվական աղբյուր