Ըստ Զիդանի՝ "Ռեալը" ֆավորիտ չէ Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարում


15:00 , 10 դեկտեմբեր, 2016

Ըստ Զիդանի՝ Barometer.am-ը գրում է.

Մադրիդյան "Ռեալի" գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի համարում, որ իր թիմն Իսպանիայի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդն է։ Ֆրանսիացի մասնագետը շեշտել է, որ իր սաները պետք է քրտնաջան աշխատեն՝ իրենց նպատակներին հասնելու համար։

"Ռեալը" ֆավորիտ չէ Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարում։ Գոհ ենք այն ամենից, ինչ անում ենք, սակայն ազգային առաջնությունում դեռ շատ խաղեր ունենք։ Մոտակա հետապնդողի նկատմամբ 6 միավորի առավելությունը չի նշանակում, որ մենք հաղթելու ենք առաջնությունում",- Զիդանի խոսքերը մեջբերել է championat.com-ը։