Արվեստի մարդը քաղաքականությամբ չպետք է զբաղվի


09:56 , 2 մարտ, 2013

Իմ կարծիքով սխալ է, երբ արվեստի մարդը սկսում է զբաղվել քաղաքականությամբ: Իր այդ գործունեության ֆոնի վրա շատ հաճախ սկսում է տհաճ դառնալ նաեւ նրա արվեստը: Եթե նա իշխանության կողմից է, ապա ընդդիմությունն է նրան քլնգում: Իսկ եթե ընդդիմության կողմից է, ապա իշխանամետներն են նրան քլնգում: Ասածիս մեջ համոզվելու համար կարող եք կարդալ այս երկու օրվա ընթացքում մարդկանց հնչեցրած կարծիքները Ռուբեն Հախվերդյանի եւ Շուշան Պետրոսյանի մասին: