Ընդամենը մեկ ՊՈԱԿ փակելով՝ տնտեսվում է շուրջ 22 մլն դրամ. ահա թե ինչպես են փոշիացրել բյուջեն


09:01 , 9 դեկտեմբեր, 2016
Related imageԸնդամենը մեկ ՊՈԱԿ փակելով՝ տնտեսվում է շուրջ 22 մլն դրամ։ Երեկ Կառավարությունը որոշում կայացրեց փակել հերթական ՊՈԱԿ-ը։ Պարզվում է, այս ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները երկար տարիներ քամել են պետական բյուջեն իրենց անիմաստ անհասկանալի գոյությամբ, և պարզ է, որ սրանք նաև պետական բյուջեի փողերը լվալու լավ հարթակ են եղել, հատկապես երբ այստեղ աշխատել են կամ սրանք ղեկավարվել են պաշտոնյաների ծանոթ-բարեկամների կողմից։
Դե պատկերացրեք այն ահռելի գումարի չափը, որը կխնայվի, և երբ նոր կառավարությունը ավարտին հասցնի այս մետաստազ կառույցները արմատախիլ անելու գործընթացը։
Ահա թե ինչպես են մեր տնտեսությունն ու բյուջեն հասցրել այս վիճակին։