7 տարեկանում այս որբ տղան կշռում էր ընդամենը 4 կգ. ահա թե ինչպիսին է նա այսօր հոգատար ընտանիքում


03:56 , 9 դեկտեմբեր, 2016

Մինչև 7 տարեկան դառնալը փոքրիկ Ռայանի կյանքն իսկական դժոխք էր։ Տղան որբ էր և ապրում էր Բուլղարիայի մանկատներից մեկում։ Սննդի պակասը, գենետիկ բնածին արատները երեխայի ապագան տխուր էին դարձնում։

7 տարեկանում նա գրեթե նորածին երեխայի չափ էր կշռում։

       

Հայտնի չէ, թե նա ինչ ճակատագիր կունենար, եթե երեխայի լուսանկարը չտեսներ Պրիսցիլլա Մորզեն։

Տեսնելով տղային՝ կինը սարսափեց։

Մորզե ընտանիքը քննարկումներից հետո որոշեց հատել օվկիանոսը՝ տղային օգնելու համար։

Տեսնելով տղային՝ ամերիկուհին որոշեց, որ պետք է նրան որդեգրի, հակառակ դեպքում նա կմահանա։

1 տարի անցկացնելով իր նոր ազգականների շրջանում՝ տղան զարմանալիորեն փոխվեց։

Միայն տեսեք, թե ինչ տեսք ունի նա այսօր։ Երեխան երջանիկ է։

Մորզե ամուսիններն ասում են, որ տղայի վիճակն օրեցօր բարելավվում է։