«Յունայթեդը» հաղթեց. Մխիթարյանը գոլ հեղինակեց (տեսանյութ)


00:08 , 9 դեկտեմբեր, 2016

Lurer.com-ը գրում է.

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում ուժերը չափեց «Զարյայի» հետ:

Դիմակայությունն ավարտվեց Մոուրինյուի թիմի հաղթանակով` 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը: Սա Հայաստանի հավաքականի ավագի առաջին գոլն էր մանչեսթերցիների կազմում` պաշտոնական խաղերում: 88-րդ րոպեին Իբրահիմովիչը կրկնապատկեց հյուրերի գոլային առավելությունը:

Այս հաղթանակի շնորհիվ «կարմիր սատանաները» միավորների քանակը հասցրին 12-ի և A խմբում զբաղեցրին երկրորդ տեղը` ապահովելով հաջորդ փուլի ուղեգիր: