Guardian. Օբամային ճնշում են՝ ընտրություններում ՌԴ ազդեցության մասին տեղեկատվությունը թաքցնելու համար


22:54 , 8 դեկտեմբեր, 2016

Guardian. Օբամային ճնշում են՝ ընտրություններում ՌԴ ազդեցության մասին տեղեկատվությունը թաքցնելու համարAysor.am-ը գրում է.

Կոնգրեսականները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջում են անցկացնել ճեպազրույց՝ երկրի ընտրական գործընթացին Ռուսաստանի մասնակցության թեմայով հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը մեկ շաբաթ անց այդպես էլ չի պատասխանել մի շարք կոնգրեսականների կողմից ստորագրված նամակին, որում նրանք նախագահից պահանջել են հրապարակել հավելյալ տեղեկատվություն՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական կառավարության միջամտության վերաբերյալ։

Նշվում է, որ դեմոկրատ կոնգրեսականները, որոնց թվում են նաև հետախուզության աշխատակիցներ, ակնարկում են, որ Օբամայի վարչակազմը և հատուկ ծառայությունները զգալիորեն շատ բան գիտեն ԱՄՆ-ում ընտրական գործընթացի վրա Ռուսաստանի ազդեցության մասին։