Քերին ԵԱՀԿ համաժողովին անդրադարձել է ձգձգված հակամարտությունների խնդրին


22:46 , 8 դեկտեմբեր, 2016

02_Kerry_18Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:

  «Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույն պես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ինչպես փոխանցում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը,- ասել է Քերին: