Elq.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիի հետ:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական: Հատկանշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի, ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ