ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Ուկրաինայի և Վրաստանի 50 մլն քաղաքացիների համար


18:52 , 8 դեկտեմբեր, 2016

Newsbook.am-ը գրում է.

Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի 50 միլիոն քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ է սահմանել. այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրը մանրամասնել է, որ առանց վիզային ռեժիմը կվերաբերի 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների:

ԵՄ պաշտոնյաները հայտնում են, որ համաձայնությունը վերջ է դրել ԵՄ ներսում առկա տարակարծություններին: Նշվել է, որ ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի միջև փոխհամաձայնությունը ձեռք է բերվել մինչև ուշ գիշեր տևած բանակցությունների արդյունքում: