Barometer.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել Դավիթ Սահակյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության կայքում:
Վարչապետի որոշման մեջ ասվում է.
"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Դավիթ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ"։