Քաղաքացիներն ընտրության ժամանակ պետք է հասկանան` ում են ընտրում, ոչ թե խնամի, քավոր, ծանոթ, բարեկամ ընտրեն. Շարմազանով


13:52 , 8 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում շարունակվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը։


ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ համայնքի ղեկավարից շատ բան է կախված:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համաձայնեց. «Նստել թախտին, սպասել բախտին, առաջարկներին՝ չի լինում: Համայնքի ղեկավարը պետք է լինի պրպտող, փնտրող, առաջարկներ ներկայացնի: Այստեղ ունենք պատգամավոր՝ Մնացական Մնացականյան, ով համայնքի ղեկավար է եղել, և ես տեսել եմ՝ ինչպես է աշխատել նա, Ֆրանսիայից ինչպիսի ներդրողներ ու գործընկերներ է բերել: Համայնքի ղեկավարներն իրենք պետք է շահագրգռված լինեն, և իրենք պետք է ունենան աշխատելու ձիրք»,-նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ