Դեկտեմբերի 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան


12:22 , 8 դեկտեմբեր, 2016

ՀՀ կառավարության առաջարկությամբ դեկտեմբերի 12-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այդ մասին գործադիրի այսօրվա նիստում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ նստաշրջանի օրակարգն առկա է, սակայն կկատարվեն լրացումներ:

Օրակարգում է լինելու նաև ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն էլ առաջարկեց օրակարգում ներառել նաև վարկային համաձայնագիր: