Այս պայմաններում 30 %-ով պետական ապարատ կրճատելը կարող է վատ անդրադառնալ...


09:46 , 8 դեկտեմբեր, 2016
Image result for կառավարությունՊետական ապարատը կրճատվում է, այո՛, սա անհրաժեշտ քայլ էր պետական միջոցներն արդյունավետ տնօրինելու համար, սակայն եթե այդ կրճատումները լինում են պետական ապարատում թիկունք չունեցողների հաշվին, և այստեղ շարունակում են մնալ նույն կերպ վատ աշխատող և միյան աշխատավարձ ստացող մարդիկ, ուրեմն՝ սա միայն աննպատակ, անարդյունավետ կրճատում է և շարունակում է նույն կերպ վնասել պետական միջոցներն արդյունավետ կառավարելու գործին։
Իհարկե, ունեմ կրճատված անմիջական ծանոթներ, որոնք պատմում են այս անարդյունավետ կրճատումների մասին։
Սրանից բացի՝ 30 տոկոսով պետական համակարգ կրճատելն աղքատություն ունեցող և բարձր գործազրկությամբ երկրում մեծ սխալ է, եթե չունես մարդկանց արժանապատիվ կյանք ապահովող այլ աշխատատեղեր։ Ցավոք, այս կրճատումները եղան ոչ ամենաճիշտ պահին ու բարենպաստ պայմաններում։