Իտալիայի նախագահն ընդունել է Մատեո Ռենցիի հրաժարականը


05:52 , 8 դեկտեմբեր, 2016

Image resultԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Սերժիո Մատարելան ընդունել է երկրի վարչապետի պաշտոնից Մատեո Ռենցիի հրաժարականը։

Դեկտեմբերի 8-ի երեկոյան մեկնարկելու են երկրի կառավարության ապագա կազմի մասին խորհրդակցությունները։ Ակնկալվում է, որ դրանից հետո նախագահը կառավարության ներկայիս անդամի կամ Դեմոկրատական կուսակցության այլ քաղաքական գործչի առաջարկելու է փորձել ձևավորել նոր կառավարություն։

Իտալիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականին, սակայն շատ քաղաքական գործիչներ կոչ են անում դրանք անցկացնել ավելի վաղ։