Ասադը հայտնել է, թե ինչ է Թրամփին անհրաժեշտ ԴԱԻՇ-ի դեմ հաջող պայքար մղելու համար


02:56 , 8 դեկտեմբեր, 2016

Image resultAl Watan թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում հուսով են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա համախմբել իր երկրի քաղաքական բոլոր ուժերին ու ինստիտուտներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար.

«Մենք պետք է անհամբերությամբ սպասենք, որպեսզի տեսնենք, թե արդյոք Թրամփը կկարողանա համախմբել քաղաքական բոլոր ուժերը, հոսանքներն ու ինստիտուտները, որպեսզի նրանց ուղղի ԴԱԻՇ-ի դեմ պայքարին»։

Գնահատելով ԱՄՆ-ում իշխանությունից հեռացող ուժերի աշխատանքը միջսիրիական կարգավորման համատեքստում՝ Ասադը հայտարարել է, որ Վաշինգտոնն օգտագործում է այլ երկրների վրա իր ազդեցությունը, որպեսզի նրանց խանգարի ճիշտ քայլեր ձեռնարկել Սիրիայի ուղղությամբ։