Tert.am-ը գրում է.
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական հայտարարություն է արել այսօր սիրիական Էլ Բաբ շրջանում երկու թուրք զինծառայողների մահվան առնչությամբ:
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ Քուրթուլմուշն իր խոսքում նշել է, ոի Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված այս հարձակումը սպասելի է ու կանխատեսելի երևույթ է «Եփրատի վահան» ռազմական գործողության ընթացքում:
Դեպքի առնչությամբ իր ցավակցությունը հայտնած փոխվարչապետը նաև հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի սահմանների պաշտպանություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ