Հնդկաստանի իշխանությունները 500 կիլոգրամ կշռող եգիպտուհուն կօգնեն նիհարել


23:50 , 7 դեկտեմբեր, 2016

International Business Times-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի ներքին գործերի նախարար Սուշմա Սվարաջը օգնել է 500 կիլոգրամ քաշ ունեցող եգիպտուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթիին վիզա ստանալու համար ։

Ճարպակալումից տառապող եգիպտուհին հուսով է բուժում ստանալ հնդիկ բժիշկների մոտ։ Վերջիններս պետք է վիրահատության ենթարկեն նրան։ Բայց քանի որ եգիպտուհին սերել է աղքատ ընտանիքից, նա անգամ չի կարողացել գնել Կահիրեից Մումբայ մասնավոր չվերթի տոմս։

Նրա համար խնդիր է դարձել նաև բժշկական ապահովագրություն ստանալը։ Դեսպանատունը պահանջել է, որ կինը, ով 20 տարի վեր չի կացել մահճակալից, անձամբ ներկայանա ստուգման։

Հարցը լուծելու համար ստիպված դիմել են Հնդկաստանի ներքին գործերի նախարարին, ինչից հետո լուծվել է նրա վիզայի հարցը։ Օրգանիզմի խանգարման պատճառով Եգիպտոսի 36-ամյա բնակչուհին կուտակում է չափազանց շատ ճարպ։ Նա 11 տարեկանում արդեն ունեցել է 500 կիլոգրամ քաշ։