Մեր դուստրերը պատրաստ են լքել ծնողներին, բայց ոչ Սպիտակ տունը. Օբամա


22:37 , 7 դեկտեմբեր, 2016

People պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր դուստրեր Մալիան ու Սաշան պատրաստ են լքել ծնողներին, սակայն ոչ Սպիտակ տունը։

Օբաման այդ մասին պարբերականին հայտնել է կնոջ՝ Միշելի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ։ Ամուսիններին հարցրել են, թե արդյոք Մալիան ու Սաշան կկարոտե՞ն Սպիտակ տան կյանքին։

Բարաք Օբաման հայտարարել է, որ Մալիան քոլեջ է հաճախում, իսկ Սաշան այդ ճանապարհին է. «Մենք չենք կարծում, թե նրանք պատրաստ են, սակայն նրանք որոշակիորեն համարում են, որ պատրաստ են»։