ԱԷՄԳ-ի ղեկավարը պատրաստվում է այցելել Իրան


21:36 , 7 դեկտեմբեր, 2016

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն պատրաստակամություն է հայտնել այս ամիս այցելելու Իրան։

Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի ԱքբարՍալեհին։ Նրա խոսքերով՝ Իրանը ողջունում է երկիր այցելելու մասին Ամանոյի որոշումը։

Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հաստատել է, որ Իրանը երկրի սահմաններից դուրս է բերել 11 տոննա ծանր ջուր և վերադարձել է միջուկային գործարքով հաստատված նշաձողին։

Նոյեմբերի սկզբին ԱԷՄԳ-ի հերթական եռամսյակային զեկույցում նշված էր, որ Իրանում ծանր ջրի պաշարները հասել են 130.1 տոննայի, ինչը մի փոքր գերազանցում է միջուկային գործարքով սահմանված շեմը։