Նոյեմբերին գնանկումը կազմել է 0,6 տոկոս


16:07 , 7 դեկտեմբեր, 2016

Related imageՆոյեմբերին գնանկումը կազմել է 0,6 տոկոս

2016-ի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ Հայաստանում գրանցվել է 0,6 տոկոս գնանկում, իսկ այս տարվա հոկտեմբերի նկատմամբ նոյեմբերին արձանագրվել է 1 տոկոս գնաճ: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է՝ հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան։