Էքստրասենսի սպանության մեղադրյալը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության. նա ասել է, որ աղ է լցնում իր արյունահոսող վերքերի վրա


15:14 , 7 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը` դատավոր Վարդան Աբրահամյանի գլխավորությամբ:

Դատական նիստն սկսվեց 44 րոպե ուշացմամբ, ինչի մեկնարկին դատարանին ներկայացվեցին ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի միջնորդությունն ու բժիշկների կողմից տրված տեղեկանքներն այն մասին, որ հոգեբույժի վերահսկողության տակ է գտնվում:

Իր միջնորդությունում Մուշեղ Մխիթարյանը գրել էր, որ մի շարք հիվանդություններ ունի, և իր հետ ինչ-որ բան է կատարվում, որը խանգարումներ է հիշեցնում՝ աղ է լցնում արյունահոսող վերքերի վրա, նստում է սառը հատակին, ինքնավնասում է իրեն: Մխիթարյանը միջնորդություն էր ներկայացրել դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննության պահանջով։

Նման տեղեկանք էր տրամադրվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գլխավոր մասնագետի կողմից, համաձայն որի՝ Մուշեղ Մխիթարյանը ինքնավնասումներ է կատարում և գտնվում է հոգեբույժի հսկողության տակ:

Մուշեղ Մխիթարյանի միջնորդության վերաբերյալ դատարանը լսեց կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ