65-ամյա կնոջ լնդի միջից դուրս բերածը շոկի մեջ գցեց բժիշկներին (լուսանկարներ 16+)


06:20 , 7 դեկտեմբեր, 2016

Համբուրգի 65-ամյա բնակչուհին դիմեց բժիշկներին՝ ասելով, որ չի կարողանում գտնել ատամները լվանալու ժամանակ կորցրած էլեկտրական խոզանակի կտորը: Բժիշկները նախ հետազոտեցին կնոջ ստամոքսն ու աղիները, բայց ոչինչ չհայտնաբերեցին և նրան ուղարկեցին տուն: Բայց մի քանի օր անց կինը կրկին դիմեց հիվանդանոց՝ գանգատվելով, որ ոչինչ չի կարողանում ուտել: Դիմածնոտային վիրաբույժը կնոջ բերանի խոռոչի փափուկ հյուսվածքներում 6 սմ երկարությամբ օտար առարկա նկատեց: Պարզվեց, որ դա հենց ատամի խոզանակի ջարդված կտորն էր: Վիրահատությունից հետո մի քանի օր անց կինը դուրս գրվեց: