Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա 2017-ի առաջին կեսին


03:22 , 7 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները նախատեսված են իրակացնել 2017-ի առաջին կիսամյակում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` ռուս-թուրքական բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք պայմանավորվել ենք արագացնել ապագայում մեր համագործակցության շուրջ քաղաքական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը: Ինչպես նաև նախապատրաստել համագործակցության խորհրդի բարձրագույն մակարդակով նիստի համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նախագահների մակարդակով հանդիպումը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին», - ասել է Մեդվեդևը:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ