Հարավային Կորեայի նախագահը համաձայնվել է հեռանալ ապրիլին


22:55 , 6 դեկտեմբեր, 2016

Yonhap TV-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն համաձայնվել է հեռանալ ապրիլին։ Ավելի վաղ ընդդիմադիր երեք կուսակցությունները խորհրդարանին ներկայացրել էին նախագահին իմփիչմենթ հայտնելու մասին բանաձևի նախագիծ։

Եթե խորհրդարանը կողմ քվեարկի նրա իմփիչմենթի օգտին, ապա Պակ Կին Հեն «հանգիստ» կսպասի տվյալ հարցի շուրջ սահմանադրական դատարանի որոշմանը։

Պակ Կին Հեի նախագահական լիազորությունների ժամկետը լրանում է 2018 թվականի փետրվարին։