Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար


19:52 , 6 դեկտեմբեր, 2016

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա

– Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00-ի դրությամբ, բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։ Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: