Բակո Սահակյանն ընդունել է Արցախ այցելած մի խումբ ավստրիացի անոթաբանների


18:06 , 6 դեկտեմբեր, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող մի խումբ ավստրիացի անոթաբանների:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ավստրիացի բժիշկներին Արցախ ժամանելու եւ իրենց փորձը կիսելու համար, ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ որակելով նրանց գործունեությունը որպես մարդասիրության ու բարեկամության վառ դրսեւորում: