Անգելա Մերկելի ելույթը ՔԴՄ համագումարին տպավորիչ է


15:45 , 6 դեկտեմբեր, 2016

Իրոք, Գերմանիան ունի ուժեղ Եվրամիության կարիքը, իսկ Եվրամիությունը չունի ապագա առանց Գերմանիայի տնտեսական և քաղաքական դերակատարության։

Մերկելը գլոբալ առաջնորդական առաքելություն է փորձում ստանձնել` ԱՄՆ նախագահական ընտրությունների, Brexit-ի, փախստականների ճգնաժամի, թվային տնտեսության, անվտանգային նոր մարտահրավերների, տրանսատլանտյան առևտրային պայմանագրի մի կողմից, մյուս կողմից` Գերմանիայում և ընդհանրապես` Եվրոպայում, ռադիկալիզմի, պոպուլիզմի և «հոգնածության» ֆոնի վրա։

Այս համատեքստում Անգելա Մերկելի առաջադրումը որպես ՔԴՄ ղեկավար ունի ոչ միայն գերմանական կամ եվրոպական նշանակություն, այլ գլոբալ՝ անկախ նրանից եվրալավատես եք, թե եվրահոռետես։