ԼՂ-ում իրականացվող աշխատանքներից հետո խոսել ՀՀ կողմից զիջումների մասին՝ անիմաստ է․Գառնիկ Իսագուլյան


15:06 , 6 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ վերջերս է եղել Լեռնային Ղարաբաղում և տեսել, թե ինչպես է շարունակում վերականգնվել Լեռնային Ղարաբաղը ապրիլյան պատերազմից հետո:

«Կարող եմ ասել, որ ապրիլյան օրերի հետ համեմատած բավական լուրջ աշխատանքներ են տարվում պաշտպանական գծերը ուժեղացնելու, տեխնիկայի վերազինման և բավականին նոր տեխնոլոգիաների ներդրման համար»,- ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ այդ մասին պետք է բոլորն իմանան՝ սփյուռքը, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը․ «Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը դա տեսնում է իր ամենօրյա կյանքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ