Վարչապետին կոչ կանեի՝ իր վրացի պաշտոնակցին հանդիպելու մտադրության դեպքում կազմակերպել այն Ջավախքում


11:46 , 6 դեկտեմբեր, 2016
Related imageՀՀ վարչապետին կոչ կանեի, եթե առաջիկայում նախատեսվի հանդիպում իր վրացի պաշտոնակցի հետ կամ մեկ այլ ֆորմատով, ապա այդ հանդիպումը կազմակերպվի հայաբնակ Ջավախքում։ Սա լիովին տեղավորվում է Կարեն Կարապետյանի գործելաոճի տրամաբանության մեջ, ինչը կդիտարկվի յուրահատուկ և ճիշտ մոտեցում հայ-վրացական հարաբերություններին։ Ջավախք այցելած վերջին վարչապետը եղել է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը 2005 թվականին, տերյանական օրերին։ Ջավախքը վերջապես պետք է դիտարկել որպես երկու հարևան պետությունների միջև համագործակցության օղակ, իսկ ջավախքցին միշտ ուրախ է իր տանը ընդունել հայ և վրացի պաշտոնյաներին միասին։ Էս դեպքում «հայոս քարթլոս գաումառջոս»-ը իմաստ կունենա։