Սփյուռքահայերի մասնակցությունը ընտրությունների վերահսկմանը շատ լավ նախադեպ է


15:20 , 5 դեկտեմբեր, 2016

Սփյուռքահայերի մասնակցությունը ընտրությունների վերահսկմանը շատ լավ նախադեպ է։ Նրանք, իհարկե, լուրջ խախտումներ չեն արձանագրելու, ո՛չ մեզանից պատրաստված են, ո՛չ էլ մեզանից պատրաստակամ։ Լիներ, մենք կարձանագրեինք։ Բայց ինչպես հայաստանաբնակ դիտորդներն են բաժանվում երկու խմբերի, այնպես էլ սփյուռքահայերն են բաժանվելու իրականությունը ադեկվատ ընկալողների և ինքնախաբեությամբ զբաղվողների։ Մեր խնդիրը նրանում է, որ հենց այսօրվանից նրանց պատրաստենք, որ գալիք պատրանքների ցրման տրավման թեթև տանեն ու մտնեն կոնստրուկտիվ դաշտ՝ հասկանալով, որ ՀՀԿ-ն էլ, Սերժն էլ ընտրվող են և շատ ավելի լեգիտիմ, քան նույն Թրամփը։