Ադրիանա Լիման, Փերիս Հիլթոնն ու մյուս աստղերը՝ Մադոննայի բարեգործական երեկոյին (լուսանկարներ)


09:10 , 5 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան փոփ երգչուհի Մադոննան Մայամիում բարեգործական աճուրդ-երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել արևմտյան շոու բիզնեսի, Հոլիվուդի ու մոդելային աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև նրա նախկին ամուսին դերասան Շոն Փենը:


Ինչպես նշում է Tatler-ը, միջոցառման շրջանակում բավական կլորիկ գումարներով վաճառվել են Մադոննային պատկանող բազմաթիվ իրեր՝ զարդեղեն, հագուստ, համերգի ռեկվիզիտներ: Մինչդեռ նմուշների վաճառքից ստացված ողջ հասույթը՝ 7.5 մլն դոլար, ուղղվել է Raise Malawi բարեգործական հիմնադրամին:


Աղբյուրը մանրամասնում է, որ երեկոյի ժամանակ Մադոննան բեմից հայտարարել է, որ պատրաստ է ևս մեկ անգամ ամուսնանալ Փենի հետ, եթե վերջինը դրա դիմաց նվիրաբերի 150.000 դոլար: Նշվում է, որ երեկոյի ամենաբուռն պահին հնչել է Մելդենլսոնի հարսանեկան մարշն ու ու Փենը բարձրացել է բեմ՝ նախկին կնոջ մոտ:

Ադրիանա Լիմա

Адриана Лима

 

Պետրա Նեմկովա                                                         Կարոլինա Կուրկովա

 

Петра Немкова Каролина Куркова

 

Արիանա Գրանդե

Ариана Гранде

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ