Պուտինի ընկերը պարտվել է Ավստրիայի նախագահի ընտրություններում


01:20 , 5 դեկտեմբեր, 2016

Image resultԱվստրիայի աջ «Ազատության կուսակցության» ներկայացուցիչ Նորբերտ Հոֆերը ճանաչել է պարտությունը Ավստրիայի նախագահական ընտրություններում՝ հայտնում է RIA Novosti-ն։

«Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդ Վան դեր Բելենն առաջատար է 60.4 տոկոս ձայներով։ Նրա մրցակցին տրվել էր 39.6 տոկոս ձայն։

Ազգայնականների թեկնածու Հոֆերն իր հայտարարություններում կոչ էր արել ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում ՝ ծրագրելով հաղթանակի դեպքում առաջին արտասահմանյան այցը կատարել հենց Մոսկվա։ Հոֆերը պահանջել էր նաև անհապաղ չեղարկել պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ։