Գաղտնիքներ, որոնց մասին գիտի տնային տնտեսուհիների միայն 3%-ը


17:45 , 4 դեկտեմբեր, 2016

1. Սոխը հիանալի կերպով մաքրում է թավաների և կաթսաների այրված հատակները:

2. Սոխի հյութը հիանալիորեն մաքրում է հագուստի վրայի քրտինքի հետքերը: Քսեք այն լաքայի վրա, թողեք այդպես որոշ ժամանակ, այնուհետև լվացեք հագուստը սովորական ձևով:

3. Սոխն օգնում է մաքրել բաց գույնի կոշիկը կեղտոտվածությունից: Այն վերացնում է նույնիսկ ամենադժվար անցնող՝ խոտերից մնացած հետքերը:

4. Սոխը հիանալիորեն օգնում է մեղվի, մոծակի խայթոցներից առաջացած քորի կարմրածության դեպքում, ինչպես նաև ցանկացած մաշկային բորբոքման դեպքում:

5. Սոխի կեղևով պատրաստված թուրմն օգնում է կոկորդի ցավի դեպքում: Իսկ եթե այն խմեք՝ ավելացնելով մեղր, արդյունավետությունն էլ ավելի ակնհայտ կլինի:

6. Քերած սոխից կարելի է դիմակ դնել յուղոտ մաշկին, այն կօգնի չորացնել մաշկը: