Philly.com-ի փոխանցմամբ՝ «Կանաչներ» կուսակցությունից ԱՄՆ նախագահական նախկին թեկնածու Ջիլլ Սթայնը հրաժարվել է Փենսիլվանիա նահանգում նախագահական ընտրությունների քվեարկության վերահաշվարկի անցկացման գաղափարից։
Դա կապված է տվյալ ընթացակարգի մեծ ծախսերի հետ։ Հաղորդվում է, որ նահանգի դատարանը Սթայնին պարտավորեցրել է ընթացակարգի գործարկման համար տալ 1 միլիոն դոլարի գրավ։
Սթայնը հայտարարել է, որ քվեների վերահաշվարկ անցկացնելու հանրագրի տակ ստորագրած ԱՄՆ քաղաքացիները շարքային քաղաքացիներ են և իրենց չեն կարող թույլ վճարել նման գումար.
«Դա ևս մեկ անգամ վկայում է, որ Փենսիլվանիայում ընտրությունների մասին հնացած օրենքը աշխատում է ընտրողների դեմ։ Դատարանի որոշումը վրդովեցուցիչ արգելք է ժողովրդավարական գործընթացի համար»։
Ավելի վաղ Վիսքոնսին նահանգի դատարանը հրաժարվել էր դադարեցնել ընտրողների քվեների վերահաշվարկը։