Այս երկրում թափառական շներին ապահովում են սննդով, ապաստարանով և «աշխատանքով»


23:26 , 3 դեկտեմբեր, 2016

Չիլիական Քիլպուե քաղաքի բնակիչները հասցրել են օգնել հազարավոր թափառական շների: Նրանք կազմակերպել էին վարժեցման հատուկ ծրագրեր, որոնց շնորհիվ չորքոտանի ընկերները հնարավորություն ունեցան միանալու ոստիկանության տեղական ուժերին:

Այլևս ոչ միայնակ և թափառական կենդանիները կարևորագույն գործ են կատարում այսօր՝ քաղաքում հսկելով կարգապահությունը և նաև որոշ օրենքներ: Կրելով պաշտպանական բաճկոններ՝ նրանք ուղեկցում են ոստիկանության պարեկային գնդերին:

Այս ամենին գումարած՝ շները նաև ուտելիք և ապաստարան են ստանում՝ ամբողջական սոցիալական փաթեթ, պատկերացնու՞մ եք: Քիլպուեի քաղաքապետն ասում է. «Հատուկ վարժանքներից հետո այս շները նորից կվերադառնան իրենց հին փողոցները, միայն թե այս անգամ ոչ թե թափառականի կերպարում, այլ իսկական քրեական զինյալների»:

Սա հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես անօթևան կենդանիները կարող են նոր կյանք ձեռք բերել և օգտակար լինել հասարակությանը: