ՀՀ-ում կհիմնվեն ինտենսիվ այգիներ


12:34 , 3 դեկտեմբեր, 2016

Картинки по запросу այգիներԳյուղատնտեսական ոլորտի զարգացման համար, բացի պետական աջակցությունից, հարկավոր է համագործակցություն սկսել նաև միջազգային կառույցների կամ այլ պետությունների հետ:
Հայաստանը Ճապոնական կառավարության հետ համատեղ մշակում է «Արդյունքների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում» ծրագիրը:

Ծրագրի համաձայն՝ ակնկալվում է, որ պետության յուրաքանչյուր ծրագիր կունենա որոշակի նպատակներ և թվային չափորոշիչներ:
Եվս մեկ լավ նորություն: ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում ակնկալվում է ստեղծել նաև ինտենսիվ
այգիների գիտական կենտրոն:

Կհիմնվեն ընկույզի, խնձորի և ծիրանի այգիները: Դրանք հնարավորություն կտան որոշակի վերապատրաստման ծրագրեր իրականացնել սկսնակ ագրոնոմների համար: