Փարիզում զինված անձը պատանդ է վերցրել 7 մարդու


01:55 , 3 դեկտեմբեր, 2016

Daily Mirror-ի փոխանցմամբ՝ զինված անձը Փարիզի զբոսաշրջային գործակալություններից մեկում պատանդ է վերցրել 7 մարդու։ Այդ մասին հայտնել են քաղաքի ոստիկանությունում լրատվամիջոցի աղբյուրները։

Միջադեպը գրանցվել է Փարիզի հարավարևելյան հատվածում՝ Իտալիայի հրապարակի մոտ։ Ոստիկանությունը շրջապատել է տեղանքը և գործողություն սկսել։