Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ԱԻՆ


23:50 , 2 դեկտեմբեր, 2016

Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ԱԻՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում (մինչև 2 կմ), Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և Թալին քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: