ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Պենտագոնին արգելել է շարունակել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը


23:04 , 2 դեկտեմբեր, 2016

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2017 թվականին Պենտագոնին դրամական միջոցներ հատկացնելու մասին օրինագիծը, որը նախատեսում է ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության վրա արգելքի սահմանում։

Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը վստահեցրել է, որ երկկողմ ռազմական համագործակցությունը անհիմն է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիա ցուցաբերել և ահաբեկել Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին ու գործընկերներին։

Օրինագծի համաձայն՝ ռազմական ոլորտում Մոսկվայի ու Վաշինգտոնի համագործակցությունը կարող է ամբողջովին վերսկսվել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը Կոնգրեսին կվստահեցնեն, որ Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի տարածքի մի մասի օկուպացիան և դադարեցրել է այն գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի անդ