Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակվել է


17:21 , 2 դեկտեմբեր, 2016

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 2-ից փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ պատճառը  ձնահոսքի վտանգն է։