Tert.am-ը գրում է.
2016 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանվել շուրջ 2179.0 տոննա մանր եղջերավոր կենդանիների միս` 2015 թվականի ամբողջ տարվա 681.8 տոննայի դիմաց, որից 1025 տոննան արտահանվել է սեպտեմբերի 22-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից, հոկտեմբերի 18-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին` հայ-իրանական համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ