«Զանգահարեք իմ տղային, հարցրեք: Ինձ հարցնում եք, ես ի՞նչ պետք է ասեմ»,- այսպես պատասխանեց «Իրավունքին» Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը՝ իր որդու պատգամավոր դառնալու մասին լուրերին:
- Ենթադրում ենք՝ Դուք տեղյակ եք, սատարում եք ձեր որդուն:
- Իմ տղան հասուն մարդ է, գրագետ, զարգացած, դաստիարակված: 33 տարեկան է և որոշումներ կարող է կայացնել: Ինքը պապայի ցանկությամբ չի դեպուտատ դառնում: Պապայի միջնորդությամբ չէ, որ կարող է պատգամավոր դառնալ: Հայրիկը կցանկանա, որ որդին հաջողություններ ունենա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։