Հախվերդյանին ազգի դավաճան սարքել մի շտապեք


19:06 , 28 փետրվար, 2013

Հախվերդյանի ասածը միարժեքորեն ամենահիմար բանն էր, որ կարող էր հնչել հարթակից, բայց նրան ազգի դավաճան սարքել մի շտապեք: Նա միշտ էլ մեր էքսցենտրիկ Ռուբիկն է եղել, ում, գոնե մեր մտքում, անսահման ազատություն ենք տվել խոսելու ու արտահայտվելու: Նրան սխալվել, մի տեսակ, կարելի է: 
Իսկ կա՞ մեկը, ում ոչ միայն սխալվել չի կարելի, այլև նա պարտավոր է ուղղել բոլոր այն սխալները, որոնք կարող են հնչել հարթակից: Այո՛, հանրահավաքի պատասխանատուն ու էսպես ասած մոդերատորը Րաֆֆին է, ու նա դե ֆակտո իր վրա է կրում ողջ բեռը: 
Րաֆֆու լռելն այս անգամ գոնե ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի էր՝ հաշվի առնելով, որ ելույթ ունեցողներին ելույթի ժամանակ կամ հետո ուղղելու պրակտիկա Րաֆֆին արդեն ձևավորել է: Նշանակում է՝ Րաֆֆին համաձա՞յն է «Ադրբեջանի հեռավոր գյուղ» որակման հետ: Անկեղծ հուսով եմ, որ ոչ: