«Աերոֆլոտն» անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դեկտեմբերի 3-4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ


10:00 , 2 դեկտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում դեկտեմբերի 3-ին և 4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ՝ անբարենպաստ եղանակային պայմանների կանխատեսման պատճառով: Այդ մասին հաղորդվում է ավիափոխադրողի կայքում, գրում է«Независимая Газета»-ն:

Մասնավորապես՝ դեկտեմբերի 3-ին կչեղարկվեն Չելյաբինսկ, Ուֆա, Միներալնիե Վոդի, Ռոստով, Ստավրոպոլ, Եկատերինբուրգ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Հելսինկի, Նիժնի Նովգորոդ, Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ ուղղություններով և հետադարձ չվերթները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ